-
16.01.2021|
12:30
Տնտեսական ու տրանսպորտային կապերի հայտարարված ապաշրջափակման՝ մեր երկրին վերաբերող ցանկացած միջոցառում պետք է իրականացվի Հայաստանի քաղաքացիների ու առաջին հերթին սահմանային բնակավայրերի բնակիչների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների բարձր երաշխավորմամբ՝ ֆեյսբուքում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
-
16.01.2021|
12:29
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարել է. «Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի Մոսկվայում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարությունն անտեսում է հայկական կողմի կարիքները եւ խորացնում է անվտանգության վերաբերյալ անորոշությունը:
-
16.01.2021|
12:28
Ըստ 2020-ի տվյալների՝ Ադրբեջանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը տարվա ընթացքում կազմել է 2 671 545 750 ԱՄՆ դոլար, որ 11,6% -ով պակաս է 2019-ի ցուցանիշից՝ հայտնում է «Ինտեֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով պետական մաքսային կոմիտեի տվյալները: 2020-ին Ռուսաստանի հետ առևտրային գործառնությունները կազմել են Ադրբեջանի ընդհանուր արտաքին առևտրի շրջանառության 10,92% -ը:
-
16.01.2021|
12:26
ԼՂ զբաղվածության, սոցիալական և միգրացիայի հարցերով նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ հակամարտության սրման ավարտից հետո տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ է առաջացել:
-
16.01.2021|
12:26
Պետք է փորձենք մշտական խաղաղություն ունենալ բոլոր հարևանների հետ՝ Sputnik Արմենիայի եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
-
16.01.2021|
12:24
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ այցելել է Շուշի ու նշել՝ քաղաքը տեսնելն ու այնտեղ վերադառնալն իր համար եզակի զգացողություն է՝ հայտնում է minval.az-ը:
-
16.01.2021|
12:23
Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 235-ի:
-
16.01.2021|
12:22
ՀՀ-ում բավականին լարված ներքաղաքական վիճակ է, ինչը ողջ քաղաքական համակարգում ստեղծել է պատային իրավիճակ։ Քաղաքական սուր բևեռացումը հանրության մեջ էլ ավելի է խորացրել գոյություն ունեցող բաժանարար գծերը։ ՀՀ-ում ստեղծված այս կոլապսային իրադրությունում սեփական դիրքավորումն են փորձում իրագործել արևմտյան ֆինանսավորում ունեցող հայտնի շրջանակները կամ, այսպես կոչված, «սորոսականները»։
-
16.01.2021|
12:20
Ընդդիմադիր ուժերի իրական կորիզը ոչ թե Հայրենիքի փրկության շարժումն է՝ իր բազմաթիվ հանձնաժողովներով, այլ 6 անձից կազմված մինի-խորհուրդը՝ կազմված ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներից, Վազգեն Մանուկյանից և երեք կուսակցությունների առաջնորդներից՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք»։
-
16.01.2021|
12:18
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը դեռևս դեկտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի կողմից «լիազորված» բողոքի ակցիա էր իրականացնում: